A
A
Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ 7-րդ երկիրն է, իսկ Երևանը՝ ամենաանվտանգ 15-րդ քաղաքը․ NUMBEO
Աջակցիր «Ա1+»-ինՀամաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների, Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:
Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաք Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։ Ի դեպ, Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում առաջատար են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և քաղաքների շարքում։
Այդ մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Մանրամասն՝ այստեղ