Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում 7-րդն է

lurer-ի փոխանցմամբ, «Numbeo» հետազոտական պորտալի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2023 թվականին աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Ըստ դասակարգման՝ աշխարհի ամենաանվտանգ երկիրը Կատարն է, որին հաջորդում են ԱՄԷ–ն և Թայվանը:

Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 18-րդ, Ադրբեջանը՝ 33-րդ, Ռուսաստանը՝ 49-րդ, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 90-րդ հորիզոնականը։

«Numbeo»–ն հրապարակել է նաև 2024թ.-ին քաղաքների անվտանգության վարկանիշային աղյուսակը, որում Երևանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ 78.2 միավորով: