Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհաշիջում
A A
Պաշտոնական

Մովսես գյուղում այրվել է երկհարկանի տուն

Հրդեհ Մովսես գյուղում🔥
 
Հունվարի 30-ին, ժամը 06։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի «Բաղեր» կոչվող թաղամասում այրվում է տուն:
 
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հրշեջ-փրկարարական խմբից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի 4-րդ փակուղու երկհարկանի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։20-ին, մարվել՝ 10։45-ին։ Այրվել է երկհարկանի տունը (յուրաքանչյուր հարկը՝ մոտ 144 քմ) և գույքը։