Բացել լրահոսը Փակել լրահոսը
mazbl
A A
Պաշտոնական

Ինչպես մաշկը առողջ պահել ձմռանը

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Ձմռան մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․
🔹 Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը:
🔹 Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել ձեռքերի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող նրբաքսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում ։
🔹 Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը կարող է բերել մաշկի չափից ավելի չորացման և ավելացնել ցրտահարության հավանականությունը:
🔹 Անբավարար խոնավացում. ամենօրյա խոնավացման անտեսումը կարող է հանգեցնել մաշկի չորության և գրգռվածության:
🔹 Ցրտից և սառը քամուց չպաշտպանվելը կարող է հանգեցնել մաշկի վնասման և ճաքերի առաջացման: Կրե՛ք ձեռնոցներ և շարֆեր՝ խոցելի մաշկը պաշտպանելու համար:
🔹 Կենտրոնական ջեռուցմամբ սենյակում մշտապես գտնվելը կարող է չորացնել ձեր մաշկը: Հարմարավետ խոնավության մակարդակը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավացուցիչներ:
🔹 Ձմռանը ջրի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մաշկի ջրազրկման: Խմե՛ք բավականաչափ հեղուկներ:
🔹 Արևից պաշտպանության անտեսում. ուլտրամանուշակագույն ճառագայթումը վնասակար է ամբողջ տարին, ներառյալ` ամպամած և ձնառատ օրերը: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ` ձմռանը: