A
A
Կարևոր է, որ hաղթանակներն ու հաջողություններն առիթ չդառնան հպարտության ու պարծենկոտության, իսկ պարտությունը՝ հուսալքության ու փոխադարձ մեղադրանքների․ Հ․ Ա․
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը գրել է․
Շատ կարևոր է, որ․
Հաղթանակներն ու հաջողություններն առիթ չդառնան հպարտության ու պարծենկոտության, այլ կշռվեն ու կշռադատվեն համապատասխան իրողություններով, ծառայեցվեն պետության երկարաժամկետ զարգացմանը։
Խաղաղության ու զարգացման ժամանակներն առիթ չդառնան զգոնության թուլացման ու արատների զարգացման, այլ օգտագործվեն խաղաղության երկարաժամկետության ապահովման, հասարակության ու պետության զարգացման նպատակով։
Պարտությամբ ու մարտահրավերներով լի, ծանր ժամանակներն առիթ չդառնան հուսալքության ու փոխադարձ մեղադրանքների, այլ՝ համախմբվելու, վերաիմաստավորելու, միմյանց ավելի շատ սիրելու և հարգելու, իրար նկատմամբ ավելի հոգատար լինելու, առկա հնարավորություններն օգտագործելու։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայում են բանակում և ծառայում են բանակի զորացմանը։