A
A
Երբ կդադարեն տեղումները․ եղանակը՝ առաջիկայում
Աջակցիր «Ա1+»-ինՄիջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։
Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։
Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։
Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։