Երկաթուղայինն ու նրա տաղանդավոր կինը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍանահին-Թբիլիսի 40 կիլոմետր երկարությամբ երկաթուղին էլեկտրոֆիկացվել է 1961 թվականի նոյեմբերի 18-ին։ Այս աշխատանքներն իրականացնելու համար երկաթուղայիններից ընդամենը 40 օր է պահանջվել։Այդ ժամանակ է, որ սկսվել են Սանահին-Թբիլիսի ուղեմասը սնուցող Հաղպատի ենթակայանի կառուցման աշխատանքները։
Այն գործարկվել է 1964 թվականի սեպտեմբերի 13-ին։ Մինչև այդ, մի քանի տարի երկաթուղայինները երկաթգիծն սպասարկել են շարժական ենթակայանով։ Այս ընթացքում է կառուցվել նաև ենթակայանի հարևանությամբ գտնվող այս շենքը։
Այն սկզբում կառուցվել է որպես հյուրանոց, բայց հետո երկաթուղայինների համար որպես բնակարան է ծառայել։ Այստեղ 4 ընտանիք է ապրել։ Մինչև այսօր այստեղ է ապրում նաև ենթակայանի առաջին պետը՝ Զավեն Ավետիսյանը։ Նա 50 տարի ղեկավարել է ենթակայանը։
Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում