A
A
Հղիությունից առաջ կարմրուկի դեմ պատվաստումը կպաշտպանի ինչպես հղիին, այնպես էլ պտղին և ապագա նորածնին․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Հղիություն պլանավորելու դեպքում չպատվաստված, թերի պատվաստված կամ նախկինում չհիվանդացած անձանց խորհուրդ է տրվում ստանալ ԿԿԽ պատվաստում՝ հղիություն պլանավորելուց առնվազն 28 օր առաջ:
Հղիությունից առաջ կարմրուկի դեմ պատվաստումը կպաշտպանի ինչպես հղիին, այնպես էլ պտղին և ապագա նորածնին: Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: