Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձյուն
A A
Պաշտոնական

Իրավիճակը ՀՀ միջպետական հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Մեղրիի և Ստեփանավանի լեռնանցքները և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակի, Աբովյանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռիի, Արագածի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
 
Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով`
 
❌Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
 
❌Փակ է Վարդենյաց լեռնանցքը։
 
❌Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Լոռու մարզի, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Աբովյան - Ջրաբեր, Վեդի - Լանջառ, Ալափարս - Չարենցավան, Ամասիա - Բերդաշեն, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Թալինի տարածաշրջանում մառախուղ է:
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։