Բացել լրահոսը Փակել լրահոսը
աա
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է մասնակցությունը կառույցի աշխատանքներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ներկայացված ադրբեջանական պատվիրակությունն այսօր Ստրասբուրգում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դադարեցնում է համագործակցությունն այս կառույցի հետ և մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։

«Այս որոշումը կայացվում է Վեհաժողովում տիրող այլատյացության, ադրբեջանատյացության և իսլամատյացության անտանելի մթնոլորտի պատճառով», - ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ ԵԽԽՎ մոինիտորինգի հանձնաժողովը խորհուրդ էր տվել Վեհաժողովի պատվիրակներին չհաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։

Ազատություն