Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ1
A A
Հասարակություն

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 24-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, 25-ի գիշերը 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Нет описания.

Հանրապետության տարածքում`

Հունվարի 24-ի ցերեկը, 27-ին հանրապետության ողջ տարածքում, 25-ի գիշերը, 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, տեղումները առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, 25-ի գիշերը 4-6 աստիճանով։

Нет описания.