Ֆասթեքսը նպաստում է գիտական նորարարություններին Բահամուտ բլոկչեյնի PoSA կոնսենսուս ալգորիթմով
Աջակցիր «Ա1+»-ինԲահամուտ հիմնադրամի տեխնիկական խորհրդատու Արամ Ջիվանյանը և թիմակիցներ Կարեն Թերջանյանն ու Վլադիմիր Իգիթխանյանը մասնակցել են Մակաոյում տեղի ունեցած «Big Data and Privacy Computing (BDPC 2024)» խորագրով 2-րդ միջազգային կոնֆերանսին, որի ժամանակ ներկայացրել են Բահամուտ բլոկչեյնի նախընտրելի Proof of Stake and Activity (PoSA) կոնսենսուս ալգորիթմն ու դրա ընձեռած լայն հնարավորությունները: Նրանց ելույթն ընտրվել է միջոցառման լավագույն պրեզենտացիա:
PoSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը պարգևատրում է վալիդատորներին՝ հիմնվելով նրանց կողմից ցանցում տեղակայված սմարթ պայմանագրերի օգտագործման վրա: Պարզ ասած՝ որքան շատ կիրառվեն պայմանագրերը, այնքան ավելի մեծ կլինի վալիդատորի՝ պարգևավճար ստանալու հնարավորությունը: Սա խթան է սմարթ պայմանագիր մշակողների համար՝ ստեղծելու բարձրորակ և շատ կիրառվող պայմանագրեր:
Եթե Bitcoin-ի նախընտրելի ալգորիթմ Proof of Work (PoW)-ի դեպքում կատարվում են բարդ մաթեմատիկական հաշվարկներ, իսկ Ethereum-ի կոնսենսուս մեխանիզմ Proof of Stake (PoS)-ի դեպքում մրցակցությունն ապահովում է ցանցի անդամների կողմից սառեցված գումարի չափը, ապա PoSA-ի պարագայում սառեցված գումարի հետ ﬔկտեղ հաշվարկվում է նաև ցանցում ցուցաբերված ակտիվությունը:
Այս մոտեցմամբ Ֆասթեքսը՝ որպես գիտական առաջընթացի առաջատար, ոչ միայն բարձրացնում է բլոկչեյնի տարածվածությունը, այլև մեծապես աջակցում և նպաստում է գիտական և տեխնոլոգիական նորարարություններին: Այսկերպ ընկերությունը նոր չափանիշներ է սահմանում բլոկչեյնի ոլորտում՝ հավատարիմ մնալով մշտական առաջընթացին և կատարելությանը:
Գրախոսվող աշխատանք ունենալը և այն գիտատեխնոլոգիական կոնֆերանսում ներկայացնելը մեծագույն ձեռքբերում է: Դա փաստում է, որ թեև տվյալ մոտեցումը նոր է, հիմնված է բազմաթիվ ուսումնասիրությունների վրա և արժանացել է ոլորտի մասնագետների բարձր գնահատանքին:
BDPC 2024-ի ժամանակ փորձագետները պատմել են նաև իրենց հաջողությունների մասին՝ հատուկ անդրադարձ կատարելով բլոկչեյն տեխնոլոգիայի առաջխաղացումներին՝ ընդգծելով բլոկչեյն նորարարության ոլորտում Բահամուտի ունեցած էական ներդրումը: Ֆասթեքսը մտադիր է շարունակել իր նպաստավոր գործունեությունը PoSA կոնսենսուս ալգորիթմով՝ խթանելով գիտության զարգացմանը: