A
A
ՀՀ-ում իր տարածվածությամբ արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ գրավում է 2-րդ տեղը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է:
ՀՀ-ում իր տարածվածությամբ այն գրավում է 2-րդ տեղը կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղից հետո: Տարեկան հայտնաբերվում է 250-260 դեպք:
Առաջացման հիմնական պատճառներից են մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տարատեսակները:
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Արգանդի վզիկի քաղցկեղը քաղցկեղի այն եզակի տեսակներից է, որը հնարավոր է և՛ կանխարգելել, և՛ վաղ հայտնաբերել: Առաջնային կանխարգելումը քաղցկեղածին գործոնների ազդեցության բացառումն է և ՄՊՎ վարակի դեմ պատվաստումը:
Հայաստանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները կատարվում են 13 տարեկան աղջիկների շրջանում` 2 դեղաչափով: Պատվաստումն անվտանգ է: Այն կարող է կանխել մարդու պապիլոմավիրուսի 10 դեպքից 9-ը:
ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Հիվանդության վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում նաև մարդու պապիլոմավիրուս թեստի իրականացում ՊՇՌ մեթոդով` յուրաքանչյուր 5 տարին մեկ, և ՊԱՊ քսուքի պարբերաբար որոշում` 3 տարին մեկ:
Ծրագիրը գտնվում է նախապատրաստման և միջազգային փորձագետների հետ քննարկման փուլում: