Չայնիի ոլորաններում 20-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել. մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է. կան վիրավորներ. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունվարի 23-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 2 ժամից ավելի է Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների 2 կմ-ից ավելի հատվածում բարձիթողի վիճակ է, ճանապարհը սպասարկող ճանշինականները, ինչպես նաև ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ոչ մի աշխատանք չեն կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, գրում է Shamshyan.com-ը։
Նրանց վատ աշխատանքի հետևանքով էլ 20-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել իրար:Մերկասառույցի պատճառով Երևան-Գավառ երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ, և նրանց օգնության հասած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները, ովքեր այդ պահին անցնելիս են եղել, իջել են ու օգնություն են ցուցաբերել վիրվորներին, այդ ժամանակ մեկ այլ ավտոմեքենա էլ, հայտնվելով մերկասառույցի մեջ, բախվել է Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային:Ճանապարհի տարբեր հատվածներում բախվել են ավտոմեքենաները, որի հետևանքով այդ հատվածներում նույնպես կան վիրավորներ:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վիրավորների թիվը անցնում է 10-ը, բարեբախտաբար մի մասը, ըստ բժիշկների, ստացել են սարլաջարդեր:
Վթարների փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը: