Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ (2)
A A
Պաշտոնական

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք է բացահայտվել

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):

Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք:

 

Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումներն ըստ տարիների

 

Թմրամիջոցի տեսակը 2021 թվական 2022 թվական 2023 թվական քանակը / կգ քանակը / կգ քանակը / կգ

Մարիխուանա 0.86 10.6 13.00211

Մեթամֆետամին 1.38 7.3 12.49

Հաշիշ 0.33 0 2.21

Ֆենտանիլ 0 0 80 հաբ

Կոկաին 2.74 0.078 1.223

 

 

 

ՊԵԿ