Բացել լրահոսը Փակել լրահոսը
kytay--840x441-c-1
A A
Հասարակություն

Չինաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում՝ Ղրղզստանի և Ղազախստանի սահմանների մոտ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Ակսու շրջանից 121 կմ դեպի արևմուտք և Ղազախստանի Ալմաթիից 270 կմ հարավ-արևելք։

 Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։

 Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։