Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այսօր շների թիվն ավելի շատ է, և բոլորն էլ պատրաստ են աջակցելու հանցագործությունների բացահայտմանը.ՆԳՆ (տեսանյութ)

Կատրինն ու Գոռն ընդամենը չորս ամսվա ընկերներ են։ Չորքոտանի բարեկամը ավագ ենթասպա Գոռ Մանգասարյանի հետ Հայաստան է եկել վերապատրաստված և պատրաստ ծառայելու։
2023-ին ՊՊԳՎ շնավարժարանի շները մասնակցել են ոստիկանական 1027 գործողության: Այս ծառայությունում ընթացող բարեփոխումների, կարողությունների և հնարավորությունների զարգացման նպատակը նախևառաջ ոստիկանական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է, հանրային անվտանգության ապահովումը:
Այսօր շների թիվն ավելի շատ է, և բոլորն էլ պատրաստ են աջակցելու հանցագործությունների բացահայտմանը։ Բնատուր սուր լսողությունն ու հոտառությունը, նաև հատուկ մասնագիտական վարժեցումը այս տասնյակ շներից յուրաքանչյուրին դարձրել են անփոխարինելի` ինչպես մարդկային կյանքեր փրկելու, այնպես էլ հանցագործությունների բացահայտումների ժամանակ։
Արգելված նյութեր, թմրանյութ կամ զենք որոնող, հետախույզ… Ոստիկանության շնավարժարանի տասնյակ շներին ավելացավ տարբեր հմտություններ ունեցող յոթ շուն, որոնցից մեկն էլ Կատրինն է։ Միայն անցած տարի շնավարժարանը համալրվել է Ռուսաստանից և Բելառուսից բերված նոր շնատեսակներով։

Նախարարությունը շարունակում է համակարգի ծառայությունների բարեփոխումները՝ արդիականացնելով և զարգացնելով ստորաբաժանումների կարողություններն ու հնարավորությունները։ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժարանն էլ այդ շարքում է։
Ի դեպ, ՆԳ նախարարությունը նախատեսում է բարելավել այս ծառայությունն ինչպես ոստիկանական, այնպես էլ փրկարար շների կարողությունների, հնարավորությունների զարգացման ու բուծման ուղղությամբ: