Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երիտասարդ է նետվել Կիևյան կամրջից

Այսօր՝ հունվարի 22-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նետվել է Կիևյան կամրջից:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: