Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բորել
A A
Պաշտոնական

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարցը

Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը հունվարի 22-ին սպասվող նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։

Այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը։

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում։ Նիստը նախագահելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նշվում է, որ ԵՄ Ժոզեպ Բորելը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի հարցին՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո։ «Նա կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացում և ԵՄ-
Հայաստան հարաբերությունների ամրապնդման ընթացիկ աշխատանքներում ջանքերի ակտիվացման  անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։