Արարատ Միրզոյանը դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության օրակարգին ուղղված ջանքերը
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 20-21-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ` Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում, նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերի միկրոբլոգում:
Նախարարի ելույթին հաջորդել է քննարկում` Հարավային Կովկասում առկա իրավիճակի, խաղաղության օրակարգին, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, ՀՀ երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային թեմաներով:
On January 20-21 in Vienna with participation of 🇦🇲FM @AraratMirzoyan meeting of #Armenia’s Ambassadors accredited in European countries, USA & Canada as well as representatives in int’l organizations took place.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 22, 2024
FM’s remarks were followed by discussion on current situation in… pic.twitter.com/iOIqgPIsyZ