Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձյուն
A A
Հասարակություն

Սպասվում են տեղումներ, ձյուն և մառախուղ․ Հայաստանում կցրտի 7-16 աստիճանով

Հայաստանի տարածքում հունվարի 21-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում,  22-23-ին, 24-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում  14-16 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

21_01_ hanr.png (316 KB)

Երևանում հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին, 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի  24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

21_01 Yerevan.png (39 KB)