![71c486727742bc0a351200444ac351f0.thumb 71c486727742bc0a351200444ac351f0.thumb](/static/articles/46/75/86/l-ke2pxWK3AZ.jpg)
A
A
Աբխազիայի Ազգային պատկերասրահում ավելի քան 4000 կտավ է այրվել
Աջակցիր «Ա1+»-ինՍուխումի Ազգային արվեստի պատկերասրահի շենքում բռնկված հրդեհի հետևանքով հազարավոր կտավներ են այրվել։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 21-ի վաղ առավոտյան։ Ժամանած փրկարարները մի քանի ժամում տեղայնացրել են հրդեհը։ Հրդեհի մարմանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարության 11 աշխատակից։
Ըստ Աբխազիայի մշակույթի նախարար Դինարա Սմիրի՝ այրվել է ավելի քան չորս հազար կտավ, այդ թվում՝ Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեի մոտ 300 ստեղծագործություն։
«Սա անդառնալի կորուստ է Աբխազիայի ազգային մշակույթի համար»,- ասել է Սմիրը: