A
A
Սուսաննա Գաբոյանը դարձավ Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԿանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 3-րդ անգամ (2015, 2021, 2024) նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնության վերջին խաղափուլում Սուսաննան սև խաղաքարերով հաղթեց Մելինե Հարությունյանին և դարձավ չեմպիոն:
Գաբոյանը 9 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և դարձավ Հայաստանի այս տարվա առաջնության չեմպիոն: Երկրորդ տեղում 7 միավորով Մարիամ Ավետիսյանն է: Երրորդ տեղի համար պարտիան դեռևս շարունակվում է: