Բացել լրահոսը Փակել լրահոսը
GENSkSuWwAAlyYH
A A
Պաշտոնական

Տոյվո Կլաարն այցելել է Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այցելել է Եղեգնաձորում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայան։

«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այսօր պատիվ է ուներ հյուրընկալելու Տոյվո Կլաարին Եղեգնաձորում գտնվող EUMA կենտրոնակայանում։ Նա տեղեկացրել է առաքելության վերջին գործողությունների մասին։ Այսօրվա բանակցություններն արդյունավետ են եղել՝ ուղղված մեր համագործակցության հետագա խորացմանը»,- ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում գրառման մեջ։