Բացել լրահոսը Փակել լրահոսը
գրիպ
A A
Պաշտոնական

Հայաստանում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2, H1N1 ենթատեսակների և գրիպի B տեսակի հարուցիչ

Տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։
 
Այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև համակցված վարակներ, մասնավորապես՝
 
բոկավիրուս↔️ռինովիրուս, ռինովիրուս↔️ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, բոկավիրուս↔️ադենովիրուս,
գրիպի AH3N2↔️ադենովիրուսի հարուցիչներ։