Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր ընտանեկան ընկերությունը 1993-ից գործում է ՀՀ-ում, այն, ինչ արգելված չէ օրենքով, թույլատրված է (տեսանյութ)

Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում

Կարծում եմ, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում։

Այս մասին այսօր Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավամեսյանը:

«Հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գույքով ու սարքավորումներով տեղափոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին, թե ինչու են հիվանդանոցի բացումը շուտ արել՝ նախարարան ասաց, որ չեն շտապել։

«Պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի փոփխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ»,- նշեց Ավանեսյանը։

Հարցին՝ Մարտունու ԲԿ-ի պատճառո՞վ է իր տեղակալ Արմեն Նազարյանն ազատվել աշխատանքից՝ Ավանեսյանն ասաց, թե  հիմա նա արձակուրդում է, բայց ինքը որոշել է, որ Նազարյանը պետք է տեղափոխվի այլ պաշտոնի։