Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ուրիշի երեխան. բանակում զինվորների մահվան վիճակագրությունը տագնապեցնող է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում քննարկվում է «Ուրիշի երեխան. բանակում զինվորների մահվան վիճակագրությունը տագնապեցնող է» թեման․
Բանախոսներ՝
✅Թագուհի Թովմասյան՝ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
✅Անդրանիկ Եղոյան՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
✅Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու
իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան:
2024 թվականը ՀՀ Զինված ուժերում սկսվեց զինծառայողների մահվան դեպքերով:
44-օրյա պատերազմից հետո իշխանությունը հայտարարեց Զինված ուժերում լրջագույն բարեփոխումների մասին: Նպատակը՝ վերացնել արատավոր բարքերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները:
2024 թ.-ի հունվարի 9-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց՝ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Երեկոյան նախարարությունը հայտնեց երկրորդ զինծառայողի՝ ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան մասին։
Այս մահերին հաջորդեց Պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականը՝ հետևողական աշխատել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ։
Արդեն հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Հաջորդ օրը ձնահյուսի տակից հայտնաբերվեց զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․):
✅Ինչու՞ հաջողություն չեն ունենում ԶՈՒ-ում նախաձեռնված բարեփոխումները:
Այս և թեմային վերաբերող այլ հարցեր կքննարկենք Մեդիա կենտրոնում։