A
A
Շիրակի նախկին ոստիկանապետը նշանակվեց Լոռու մարզպետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պարոն Ղազարյան դուք նշանակվեցիք Լոռու մարզպետ»,-կառավարության նիստի վերջին նախագծի ընդունման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Արամ Ղազարյանին։
Նորանշանակ մարզպետն ասաց, որ երկար տարիներ ապրել ու աշխատել է Լոռու մարզում, տեղյակ է մարզում առկա հիմնահարցերից։
«Նշանակվելու դեպքում պատրաստ եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրներն ու նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,-ասաց Ղազարյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ մինչև 2023 թվականը Արամ Ղազարյանը եղել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը։