A
A
Միխայիլ Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ վերջինիս խնդրանքով, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը։
Ռուսական կողմն ընդգծել է այս ոլորտում եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների վրա։