Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշում․ Սուրեն Պապիկյանը՝ ձնահյուսքից զոհված զինվորի մասին (տեսանյութ)

Ակնհայտ է, որ գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար որևէ տեղաշարժ չիրականացնելու գրավոր հանձնարարականեր. ԱԺ-ում հայտարարեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ձնահյուսքի հետևանքով զինծառայողի մահվան դեպքին։

Նախարարը նշեց, որ դիպվածի հիմքում կա նաև պատշաճ պարտականությունները կատարելու թերություններ։

«Ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում», - ասաց նա։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այդ օրը ունեցել են 5 զինծառայող, ում ծառայության ժամկետն ավարտվել է, բայց  անբարենպաստ եղանակների պատճառով շարունակել են ծառայել և միայն երկու օր անց են իջել և պատշաճ զորացրվել տուն։

«Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը»,-ասաց նա՝ հորդորելով զինծառայողների հարազատներին բոլոր պարագաներում զերծ մնալ սպաների նկատմամբ անհարկի ճնշումներ կատարելուց։