Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_20240108_152420
A A
Պաշտոնական

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերի և առաստաղի որոշ հատվածների մակերևույթները պատված են եղել բորբոսով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սուրեն Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։

Մասնավորապես՝

- խոհանոցի պատերի և առաստաղի որոշ հատվածների մակերևույթները պատված են եղել բորբոսով, եղել է մասնիկների թափվելու վտանգ,

- աշխատանքային սարքավորումների մակերևույթները եղել են ոչ նորոգ վիճակում՝ կոռոզիայի հետքերով:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։