Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոցում երեխա
A A
Պաշտոնական

Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

Առողջապահության նախարարությունից ներկայացնում են․
 
Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
 
✔️ Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
✔️ Սառեցրե՛ք այրվածքային մակերսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում։
✔️ Զգույշ հանե՛ք հագուստը, զարդերը կամ սեղմող իրերը` հետագայում այտուցվելու դեպքում սեղմումից խուսափելու համար։
✔️ Ծածկե՛ք այրվածքի մակերեսը` կիրառելով ստերիլ բինտ կամ մաքուր բամբակյա կտոր։
✔️ Ցավը մեղմացնելու համար կիրառե՛ք ցավազրկողներ:
✔️ Հետևե՛ք վերքային մակերեսի հիգիենային։
✔️ Դիմե՛ք բժշկի, հատկապես երբ առկա է ափի մակերեսից ավելի կամ խորը ախտահարում։
Ի՞նչ չի կարելի անել այրվածքի դեպքում
❌ Մի՛ կիրառեք բամբակ, քանի որ թելերը կմնան վերքային մակերեսին:
❌ Մի՛ դրե՛ք սառույց, այն լրացուցիչ վնասելու է մաշկը։
❌ Մի՛ բացեք բշտերը` վարակի ներթափանցման չնպաստելու համար:
❌ Մի՛ քսեք կարագ, ճարպեր կամ այլ միջոցներ` առանց բժշկի հետ խորհրդակցելու։
❌ Մի՛ հանեք այրված մակերեսին կպած հագուստը, այն կարող է լրացուցիչ վնասել մաշկը։
❌ Մի փորձե՛ք բուժել այրվածքը ինքնուրույն, դա կարող է հանգեցնել վիճակի վատթարացման և առաջացնել վտանգավոր բարդություններ, ընդհուպ՝ մահ։
👨‍⚕️ Ցանկացած առողջական խնդրի դեպքում պետք է խորհրդակցել միայն բժշկի հետ և ուշադիր հետևել բժշկի բոլոր խորհուրդներին և նշանակումներին:
💊Կարևոր է ուշադիր ուսումնասիրել ցանկացած դեղի կամ բուժական միջամտության մասին տեղեկատվությունը՝ քննարկելով այն բժշկի հետ:
❌ Զգուշացե՛ք ավանդական, ոչ ապացուցահեն միջոցներ կիրառելուց, դրանք կարող են վտանգավոր և անարդյունավետ լինել:
 
ԱՆ այրվածքաբանության գծով խորհրդատու Կարինե Բաբայան
 
Возможно, это изображение текст