Բացել լրահոսը Փակել լրահոսը
419341235_10160322747036799_2329172109350777681_n
A A
Քաղաքականություն

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

 
Այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։
 
Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
 
Այս մասին տեղեկացնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։