A
A
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպման շրջանակում, հունվարի 14-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր:
Նշվում է, որ կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: