Բացել լրահոսը Փակել լրահոսը
b4b449e8191d43d312609153e7b58f99_1705223180
A A
Հասարակություն

Երևանում 67-ամյա վարորդը ավտոբուսը վարելիս հանկարծամահ է եղել

Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոբուսի վարորդը հանկարծամահ է եղել։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի գյուղերից մեկի բնակիչ, 67-ամյա Վարուժան Ա.-ն է, ով աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում որպես վարորդ և նշված ՍՊԸ-ին պատկանող ծառայողական ավտոբուսով Կոմիտաս 22 հասցեում կանգառ է արել, որպեսզի ուղևոր վերցնի, ու այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։

Քաղաքացիներն ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է վարորդի մահը։