Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ ձյուն մերկասառույց
A A
Հասարակություն

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

 

Հունվարի 14-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Գորայքից Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն-Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհնեչը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Մարտունիի, Գավառի, Սեւանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի մեքենաների համար՝ դժվար անցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման ր աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։