![418939619_334678002861642_2958615253047602281_n 418939619_334678002861642_2958615253047602281_n](/static/articles/46/71/91/l-y3YbzhP2Za.jpg)
A
A
ՃՏՊ Մամիկոնյանց փողոցում․ կան տուժածներ և մեկ զոհ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 12-ին, ժամը 07։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
![🚒](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t67/1/16/1f692.png)
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հ․ Հ․) և «Opel» (վարորդ՝ Է․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած «Honda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաներին. «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կա արգելափակված տուժած։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները ևս երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից դուրս են բերել արգելափակված քաղաքացուն, ում մահը արձանագրվել է «103» ծառայության աշխատակցի կողմից: