Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I5084
A A
Պաշտոնական

Բնակելի 5 տարածք ներկայացվել է նվիրատվության

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Որոշմամբ առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 5 բնակելի տարածքներ՝ 5 ընտանիքների (12 անձիք): Ցանկում ընդգրկվել են Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաք,

Թբիլիսյան խճուղի 5 (Երևանի պետ. էլեկտրատեխնիկական քոլեջի հանրակացարանային մասնաշենք), Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Կոմերիտմիության 2/1 և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1 հասցեների բնակելի տարածքները: