Բացել լրահոսը Փակել լրահոսը
417492618_782676983889325_2372794052536618017_n
A A
Պաշտոնական

Սևանում կանխվել է 362կգ սիգի ապօրինի տեղափոխումը

 
❌ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։
 
❌ Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8մլն. դրամը։
 
❌ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
 
🟢 Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։