A
A
Վրաերթ Սարի Թաղում․ կա երկու տուժած
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 11-ին, ժամը 08։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ «РАФ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1977 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու և կողաշրջվել (վարորդն արգելափակված է): Վրաերթի ենթարկված քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը: Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն