Բացել լրահոսը Փակել լրահոսը
1127764
A A
Հասարակություն

Փրկարարները Ջերմուկում 4 ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից

 Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունվարի 10-ին, ժամը 10:40-ին ահազանգ է ստացել, որ Ջերմուկ քաղաքի լճի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 2 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն։