Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊՎԾ
A A
Հասարակություն

ՀՀ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝

- ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենքը,

- ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճը,

- ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի Է.Դաշտոյանի անվ. միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճը,

- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվ. թիվ 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճը,

- ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենքը։