Բացել լրահոսը Փակել լրահոսը
417363792_699403399045262_3859944505569502653_n
A A
Պաշտոնական

Անդրադարձ է կատարվել զորակոչի ընթացքում ստացիոնար հետազոտության ուղեգրված Է. Հարությունյանի մահվան դեպքին․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այցելել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում:
 
Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից։
 
✅ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության գործընթացին:
✅ Պաշտպանը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնակատար Արեն Սարգսյանի և տարածքային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Հակոբյանի հետ:
✅ Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու փորձաքննության ընթացքին, անձնակազմի հետ քննարկել զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին:
✅ Այցի ընթացում հատուկ անդրադարձ է կատարվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ստացիոնար հետազոտության ուղեգրված Է. Հարությունյանի մահվան դեպքին: Պաշտպանին տեղում ներկայացվել են պարզաբանումներ: Անահիտ Մանասյանը նշել է, որ դեպքի առնչությամբ հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
📌Ձմեռային զորակոչի հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են, այցերը կրելու են շարունակական բնույթ: