Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

2023-ին ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի հետ. ԱԳՆ (տեսանյութ)

2023թ. Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբարերություններ է հաստատել ևս 3 երկրի հետ՝ Տրինիդադ և Տոբագո, Սաուդյան Արաբիա և Բոտսվանա`միտված փոխշահավետ երկկողմ օրակարգի և տարբեր հարթակներում համագործակցության զարգացմանը:
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
 
Այսպիսով, այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ այս պահին կազմում է 182: