Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (6)
A A
Հասարակություն

Բնականոն գործունեությունը շարունակելու համար «Ա1+»-ը, քո աջակցության կարիքն ունի

Մենք երբեք չենք բացել մեր խոհանոցը ընթերցողի առաջ, թե ինչ դժվարությամբ ենք այս 33 տարիների ընթացքում հաղթահարել մեր ֆինանսական խնդիրները, որի հետեւանքով ունեցել ենք մեծ կորուստներ և ստիպված  հրաժեշտ ենք տվել լավագույն մասնագետների։

Մենք գիտակցել եւ գիտակցում ենք, որ ազատ եւ անկախ լրատվամիջոց լինելը մեր երկրում թանկ «հաճույք» է, եւ դրա համար պետք է «վճարել»՝ կրելով թե հոգեբանական, թե ֆինանսական դժվարություններ։

Սիրելի ընթերցող, դիմում ենք խնդրանքով՝ օգնել մեզ դիմակայելու ֆինանսական ճգնաժամին, չփակվել, իրականացնել մեր նախագծերը եւ մնալ Ձեր վստահելի աղբյուրը լրատվական դաշտում։

Սիրելի ընթերցող, նորից ու նորից շնորհակալություն ենք հայտնում տարիների վստահության, մեր աշխատանքը գնահատելու համար, ներողություն խնդրում, եթե որոշ դեպքերում չենք արդարացրել Ձեր սպասելիքները եւ հուսով ենք՝ Ձեր միջոցով կհաղթահարենք նաեւ այս ճգնաժամը։

Սիրելի բարեկամ, ցանկացած չափի նվիրատվություն կարող եք անել ԱՅՍՏԵՂ

Վստահ ենք որ Ձեր աջակցությամբ մենք կշարունակենք մեր գործունեությունը։