Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1 (1)
A A
Պաշտոնական

ՍԴ նախագահը Վճռաբեկ դատարանի նախագահին գրություն է ուղարկել՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի նախագահին վերապահված լիազորության ուժով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը 2024 թվականի հունվարի 5-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին գրություն է ուղարկել՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:
 
«Սահմանադրության 213-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Արաիկ Թունյանի լիազորությունները դադարելու փաստի բերումով առաջացած՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու հերթը դատավորների ընդհանուր ժողովինն է, որը պարտավոր է ՍԴ նախագահի գրությամբ տեղեկացվելուց հետո ոչ ուշ, քան «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեկամսյա ժամկետում Ազգային ժողովին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:
 
Հիշեցնենք, որ Արաիկ Թունյանի լիազորությունները դադարել են սույն թվականի հունվարի 4-ին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ, իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով։
 
Սահմանադրական դատարանի նոր դատավորն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածով սահմանված կարգով:
 
Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»,- նշվում է հայտարարության մեջ: