A
A
Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ժամը 09։45-ի դրությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 5-ին՝ ժամը 09։45 ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
-----------------------------------------
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով