Բացել լրահոսը Փակել լրահոսը
27850187_0_0_1000_563_1440x900_80_0_1_cf0ef09f792a66d1affd2dc56d2d1ee7.jpg
A A
Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել․ 2 հրշեջ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

 
Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել, հրշեջներից 2-ը տուժել են, հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ հունվարի 1-ին ՝ ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել հրդեհի մասին։
 
Կրակի դեմ մի քանի ժամ պայքարելուց հետո հրշեջներին հաջողվել է 23։50-ի սահմաններում մեկուսացնել, ապա մարել կրակը։
 
Այրվել է մոտ 2000 քմ տարածքում կուտակված աղբ։
 
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում մի քանիսին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ 2 փրկարարի տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից 21 փրկարար։ Օգտագործվել է մոտ 86 տոննա ջուր։