Բացել լրահոսը Փակել լրահոսը
227e79fe70af73ce084e132843f536cf_1704126987
A A
Հասարակություն

Վանաձորում՝ Փամբակ գետում, հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձորի «Երրորդ մաս» թաղամասում գտնվող «Արմենիա Լադա» վայր, որտեղ հետնամասում՝ գետի մեջ, հայտնաբերել են տղամարդու դի, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ  73-ամյա Ռաֆիկ Գ․-ն է, ում գետի մեջ, մեջքի վրա պառկած վիճակում հայտնաբերել է Վանաձորի բնակիչ 37-ամյա Արսեն Ավետիսյանը։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։