Բացել լրահոսը Փակել լրահոսը
415149361_327971933532249_2754309597223154779_n
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է կամրջի տակ և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 1-ին, ժամը 05։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասից Նորաշեն թաղամաս տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, արգելապատնեշին, գլորվելով հայտնվել կամրջի տակ և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:22-ին, մարվել՝ 06:39-ին։ Այրվել է ավտոմեքենան։